Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Կիտրոնը՝ մաշկի խնամքի միջոց

Կիտրոնը՝ մաշկի խնամքի միջոց

Կիտրոնի բուժիչ հատկությունների մասին վաղուց է հայտնի, եւ հնուց ի վեր կանայք օգտագործում են այն տնային կոսմետոլոգիայի մեջ։ Ներկայացնում ենք կիտրոնի օգտակար հատկանիշները։

 

Մաքրում եւ խոնավեցնում է մաշկը

 

Վերցնում եք թարմ կիտրոնի քամած հյութը եւ խառնում մի քանի կաթիլ կոկոսի ջրով։ Ստացված զանգվածը պետք է զգուշորեն քսել դեմքի մաշկին. կիտրոնը մաքրում է դեմքը, իսկ կոկոսը՝ խոնավեցնում այն։

 

Հեռացնում է դեմքի սեւ կետերը

 

Մասնագետները պնդում են, որ կիտրոնը հիանալիորեն «պայքարում» է դեմքի մաշկի սեւ կետերի դեմ։ Բամբակն ընկղմեք կիտրոնի հյութի մեջ եւ մաքրեք դեմքը։ Շուտով կտեսնեք արդյունքը։

 

Պայքարում է մաշկի խնդիրների դեմ

 

Մաշկի խնդիրների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, մի քանի կաթիլ թեյի ծառի յուղ եւ 170 մլ թորած ջուր. բոլոր բաղադրիչները պետք է խառնել։ Ստացված դիմակը կարելի է օգտագործել շաբաթական մի քանի անգամ։

 

Վերականգնում է արմունկների եւ ծնկներ մաշկի գույնը

 

Եթե արմունկների եւ ծնկների մաշկի գույնը մգացել է, ապա այն կարելի է վերականգնել մի պարզ միջոցի օգնությամբ. այդ հատվածները պարբերաբար կիտրոնի մեկ կտորով մաքրեք։

 

Փափկեցնում է շուրթերը

 

Ցանկանու՞մ եք փափկեցնել Ձեր շուրթերը։ Ուրեմն քնելուց առաջ կիտրոնի հյութ քսեք շուրթներին, բայց հիշեք, որ այս գործընթացն արգելված է, եթե շուրթերը ճաքճքված են։

Սկզբնաղբյուր. Liza.ua
Աղբյուր. style.news.am
Լուսանկարը. prishchi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ